Շուշին Մեր Հաղթանակի Լուսապսակն է
Զրույցը՝ Հերմինե Ավագյանի
1988-ի Արցախյան շարժումը ժողովրդիս միասնական կամքի դրսեւորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապաքնքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. Մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:
1992-ին արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչեւ Քիրս՝ մոտ 40 կիլմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:
Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շոշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան- Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը, որին կոչում էին «կոմատոս», ով դեռեւս մայիսի 4ին էր ստորագրել հարձակման հրամանը,սակայնհարձակումըհետաձգվելէրինչ-ինչպատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9ի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք եւ քշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:
Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մշեց նրան նորանոր հաղթանակների՝ վախ ու խուճապ առաջացնելու հակառակորդի շարքերում…
Շուշին դարձաւ մեր հերոսական ազատամարտի հաղթական ավարտի հաղթական մեկնարկը: Ժողովրդի մեջ իշխող «Մենք պարտադրված ենք հաղթել» հաստատամտությամբ: Շուշիի ազատագրումով մենք առաջին քայլը: կատարեցինք պատմական արդարության վերականգնման ճանապարհին:Շուշիի ազատագրումը պատասխան էր 1920թ. Մարտի հայկական կոտորածների:
Փողհարվելով որպես համամիութենական առողջարանային քաղաք՝ խորհրդային իշխանության տարիներին Շուշին կորցրել էր իր ազգային դիմագիծը: Ամեն ինչ արվում էր Շուշին «ադրբեջանական տնտեսական, մշակութայինշ հոգեւոր վերածնունդը անշրջելի ընդացք ստացված Ս. Ամենափրկիչ եկեղեցու ազատատրմամբ:
Այսօր 19 երկար տարիներ են անցել Շուշիի ազատագրման փառավոր օրից. 19 տարիներ որոնց ընթացքում քաղաքը հասցրել է բուժել իր վերքերի մի մասը եւ առ օրս շարունակում է զարգանալ՝ ի հեճուկս թշնամու եւ բոլոր չար ուժերի:
Շուշիի ազատագրման մասին զրուցենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
1. Շուշիի ազատագրման խորհուրդը. Նրա պատմական եւ քաղաքական նշանակությունը արցախահայութեան եւ ընդհանրապես հայ ժողովրդի համար:
-Նախ սկսենք Շուշիի հնագոյն պատմությունից: Քաղաքի մասին առաջին գրավոր տեղեկություններն ունենքարաբական աղբյուրներից: Երբ որ 7րդ դարում սկսվեց արաբական արշավանքները դեպի հարավային Կովկաս, արաբները հայտնվեցին նաեւ Հայաստանում: Նրանք իրենց աղբյուրներում վկայում են Շուշիի ամրոցի մասին: Այդ Ժամանակ Շուշիիում կար բերդ որին նրանք կոչում էն Քարքարաբերդ, այսինքն՝ «քարքարոտ բերդ»:
Երեւի բերդն այդ ժամանակներում հայտնի է եղել, թէ չէ արաբներն այդքան չէին տպավորվի… Պատմական ընթացքում Շուշին հետզհետե մեծ համբավ է ձեռք բերել, վերածվել է հզոր հոգեւոր, մշակութային ու կրթական կետրոնի: Հայկական աղբյուրներից տեղեկանում ենք, որ 19-20-րդ դարերում այն ունեցել է մեծագույն համբավ: Շուշիում մենք ունեցել 21 օրաթերթ, 2 տպարան, թատրոն, ծխական դպրոց, կանց զիմնազիա, ռելական ուսումնարան: Շուշին ծննդ է տվել մի շարք նշանավոր հայերի՝ Լեո Մուրացան, Պողոս նուբար փաշա եւ շատ-շատ ուրիշներ, ովքեր փառք են բերել մեր ազգին:
1920 թվականի մարտ ամսին Ստալինի դրդմամբ ազերիների բանակը մտավ Շուշի եւ երեք օրվա ընթացքում 30,000 հայերի կոտորեց, հետո սկսեց աստիճանաբար ադրեջանացնել քաղաքը: Ժամանակին հայաբնակ քաղաքում 1988-ին հայերի թիվն ընդամենը 1920 էր դարձել, իսկ ազերիներինը՝ 1Օ.ՕՕՕ:
Շարժման ընթացքում Շուշին ռազմական հենակետ էր դարձել թշնամու համար, որտեղից հակառակորդը սպառնում էր կործանել Ստեփանակերտը: Կրակետը պետք էր չեզոքացնել: Ռազմական գործընթացքը Աստծո կամոք պսակվեց հաջողությամբ, որի ընթացքում փայլատակեց հայկական ռազմական միտքն ու ոգին: Անառիկ բերդն ազատագրվեց եւ այն դարձավ մեր հենարանը դեպի Մայր Հայաստան: Դրանից 9 օր հետո մենք միացանք Հայաստանին՝ շարունակելով մեր միասնական հաղթարշավը:
Շուշիի ազատագրումը մեծ խորհուրդ ունեցավ. Նախ վերադարձրինք մեր պատմական քաղաքը, երկրորդ՝ այս ռազմական հաղթանակը բեկում մտցրեց պատերազմի ընթացքին, մեզ համար դա հաստատումն եղախ այն իրողության, որ մենք աներեւակայելի պայմաններում կարող ենք հրաշքի նման հաղթանակ ունենալ եւ դա ինչու՞ չէ կարողացավ նաեւ կոտրել Ադրբեջանի բանակի ոգին:
2. Կարելի է ասել, որ Շուշիի նման անառիկ բերդը անհնարին էր թվում մեկ երկու օրում ազատագրելը. ըստ ձեզ՝ ինչպե՞ս դա կատարվեց:
-Կա մի քանի կարեւոր հանգամանք. առաջինը՝ բոլոր հավատում էին հաղթանակին, քանզի մենք այդ հաղթանակը կրում էինք մեր հոգիներում եւ երկրորդ՝ խիստ անհարժեշտություն էր այն որ բոլորս հասկանում էինք նրա նշանակությունը: Մենք միաբան էինք: Ի՞նչն է հետաքրքիր. մի քանի անգամ գործուղությունների սկիզբը հետաձգվել էր եւ դա զարմանալիօրեն կատարվեց Խաչի երեւման օրերին: Հայտնի է, որ 357 թվականի մայիսի 7-9ը Երուսաղեմում խաչը երեք օր ու գիշեր երեւացել էր երկնակամարին ու Աստծո միաջամտությա՞մբ չէ արդյոք, որ հենց այդ օրերին կատարվեւ Շուշիի ազատագրման գործողությունը: Աստված ինքն էր մեզ առաջնորդում դեպի հաղթանակ: Ռազմական գործողությունից առաջ մենք բոլոր զինվորներին խաչեր բաժանեցինք, նույնիսկ զրահատեխնիկայի վրա էին զինվորները խաչեր նկարում: Նրանք հավատով էին գնում մարտի: Ու Տիրոչ կամոք մենք նվազագույն կորուստներով հասանք հաղթանակի: Դա հրաշագործություն էր:’
3. Այսօր հայությունը տոնում է Արցախի անկախության 20-ամյակը: Տոնը դեռ չի ավարտվել, առջեւում Դեկտեմբեր 1Օ–ն է, երբ արցախահայությունը միահամուռ
հանրաքվելով արտահայտեց իր անկախ լինելու կամքը: Այս կապակցությամբ կ՝ուզէինք լսել ձեր խոսքը՝ ուղված աշխարհի հայությանը:
-Կարծում եմ՝ դա ազգիս վերջին 600 տարվա մեծագույն նվաճումներից էր: Նախ՝ մենք ունեցանք երկու անկախ հանրապետություններ, որը մեծ երեւոյթ էր: Անկախ պետություն ունենալը ցանկացած ազգի համար մեծ երազանք է, ինչը մենք ձեռք բերեցինք պատերազմի ու արյան գնով: Ուստի՝ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է աչքի լույսի պես պահել ու պահպանել այն, ինչին հասել ենք: Բարեբախտաբար, շնորհիվ մեր ազգի, մեր բանակի, մենք կարողանում ենք օրեցօր շենացնել Արցախը եւ կարծում եմ՝ միասնականությամբ, ձեռք ձեռքի կկարողանանք նոր առաջընթաց արձանագրել: Դա մեր ապագա նվաճումների գրավականը կլինի: